ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կհնչի Մանսուրյանի թիվ 1 Ջութակի կոնցերտը

Կհնչի Մանսուրյանի թիվ 1 Ջութակի կոնցերտը
16.10.2015 | 11:03

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 16-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը կկատարի Մանսուրյանի թիվ 1 Ջութակի կոնցերտը`նվիրված Օլեգ Կագանին: Գեղարվեստական ղեկավարը գերմանացի դիրիժոր Քրիստոֆ Պոպպենն է: Կհնչեն նաև Մենդելսոնի «Հիասքանչ Մելուզինայի հեքիաթը» նախերգանքը և Բրամսի թիվ 2 Սիմֆոնիան:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ